Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Քվեատուփ

Քվեատուփ
16.09.2023 | 23:09

Թափանցիկ, ինչպես արտասուք,

առանց պատվանդանի,

անհայտ վարպետի ձեռքով շինված.

լցվում ես «դիմությամբ» ու ընդդիմությամբ:

Ներսդ խաղաղություն է,

թեև ձգողական ուժը պայթում է քո մեջ:

Անտես մոլեկուլների նման

«դիմությունը» պտտվում է ընդդիմության շուրջ.

սեղմում:

Ընդդիմությունն անընդհատ

անկանոն շարժումներ է անում:

Մի քանի ժամ իշխանության,

երկրի տերը դու ես:

Հետո դատարկվում ես գինու սափորի նման,

և քո ներսից դուրս են գալիս մարդիկ՝

լուրջ ու հարբած, տգետ ու գիտուն,

և, անընդհատ անկանոն շարժումներ անելով,

առաջին հերթին քեզ են անկյուն կանգնեցնում՝

անհայտ ու հայտնի ժամանակով:

Նրանք մտնում են կյանքի գիրկը,

և կյանքը փախչում է ինքն իրենից,

այնքան, մինչև դու մի քանի ժամով

նորից լցվես «դիմությամբ» ու «ընդդիմությամբ»,

և քո թափանցիկ կողերը տաքանան

անընդհատ անկանոն շարժումներից՝

անկյուն կանգնելուց առաջ:

Նորայր Գրիգորյան

Դիտվել է՝ 5440

Մեկնաբանություններ